Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանում կրճատվել է նավթի ու գազի արդյունահանման ծավալը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանում կրճատվել է նավթի ու գազի արդյունահանման ծավալը՝ համեմատած 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

Այս մասին է հայտնել Պետական վիճակագրական կոմիտեն: Վերջինիս տվյալներով՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Ադրբեջանում արդյունահանվել է 10.8 միլիոն տոննա նավթ և 4.4 միլիարդ խորանարդ մետր գազ:

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանում 4.4 տոկոսով ընկել է նավթի արդյունահանումը, իսկ գազի արդյունահանումն ընել է 4.3 տոկոսով:

Կանխատեսվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմելու է 43.2 միլիոն տոննա, իսկ գազի արդյունահանումը՝ 28.8 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930