Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է երկու նոր «հսկա» սմարթֆոնները (լուսանկարներ)
Հարավկորեական Samsung ընկերությունը շարունակում է իր սպառողներին զարմացնել իր երևակայությամբ: Ընկերությունը ներկայացրել է երկու նոր «հսկա» սմարթֆոնները: Ներկայացված Galaxy Mega-ներից մեկն ունի՝ 6.3-դյույմանի էկրան, որը շատ քիչ է զիջում 7-դյույմանի պլանշետներին: Երկրորդ ներկայացված սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 5.8 դյույմ է. գրում է «Վեստին»: Մեծ էկրանով երկու նոր սմարթֆոններն իրենց չափերով ասես հասնում են պլանշետին:
Երկու պլանշետներն էլ աշխատում են Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով և հագեցած են ընկերության հիմնական ծրագրային գործառույթներով, որոնք ներկայացված էին Galaxy S 4-ում: 6.3-դյույմանի էկրանով խոշոր սմարթֆոնը կունենա 16 կամ 32 Գբ ներկառուցված հիշողություն, իսկ 5.8-դյույմանի անկյունագծով սմարթֆոնը կունենա միայն 8 Գբ հիշողություն: Այդուամենայնիվ, սարքերի հիշողությունները կարելի է հասցնել 64 Գբ-ի՝microSD քարտի միջոցով:
Տեղեկացնենք, որ «հսկա» սմարթֆոնները Եվրոպայում վաճառքի կհանվեն մայիսից: Իսկ գնի մասին Samsung-ը դեռևս տեղեկություններ չի հաղորդում: