Բաժիններ՝

Արթուր Բաղդասարյանը՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նախագահ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կստանձնի ևս մեկ պաշտոն: ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է  մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի նախագահ նշանակվել է Արթուր Բաղդասարյանը:

Այս առիթով Արթուր Բաղդասարյանն այսօր այցելել է  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քննարկում է ունեցել ՄԻՊ Կարեն Անդրիասյանի հետո, որից հետո ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:

«Այն բարձրացված 148  համակարգային խնդիրները, որոնց մասին մենք խոսում էինք էինք ամսից ավելի, սկզբում հայտարարությունների տեսքով, հետո Ազգային ժողովի քննարկումների տեսքով, մեզ արձագանքում էին կոռեկտ կամ ոչ կոռեկտ հարձակումների լեզվով: Այդ ամբողջ ճանապարհն այսօր մի նոր փուլ է  թևակոխում»,- հայտարարեց Կարեն Անդրիասյանը:

ԱԱԽ քարտուղարն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ազգային անվտանգության խնդիրներից է և այսուհետ հետամուտ են լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կարևորում է ՄԻՊ գործունեությունը Հայաստանում, գնահատում է այն դրական և կարծում է, որ այս տարիների ընթաքում  Մարդու իրավունքերի պաշտպանության ինստիտուտն իսկապես կայացել է, իսկ Կարեն Անդրեասյանի  նշանակումից հետո նկատելի է  ոլորտային, թիրախավորված գնահատակնները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Մենք ուզում ենք այսուհետ ավելի սերտ գործակցություն հաստատել, նախ այն պատճառով, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով և այդ ազգային հանձնաժողովը չի կարող գործել առանց ՄԻՊ-ի հետ համագործակցության: Մենք անելու ենք հնարավորինը, որպեսզի ՄԻՊ-ը  և նրա աշխատակազմը ակտիվորեն ներգրավվի այս հարցերի մեջ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ ՄԻՊ տեղակալը կլինի այդ հանձնաժողովում: Նորաստեղծ հանձնաժողովում, ըստ Արթուր Բաղդասարյանի, անդրադառնալու են պաշտպանի բոլոր դիտարկումներին:

«Պետական մարմինների հետ կապված յուրաքանչյուր դիտարկում  դառնալու են քննարկման առարկա, ուսուսմնասիրվելու են պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում թույլ տրված բացթողումները, սխալները , դրանց տրվելու է օպերատիվ արձագանք: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մարդու իրավունքներ պաշտպանության ոլորտում էական բարելավումներ ունենանք»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս