Բաժիններ՝

Կրակեմ Հրաչը որևէ տեղ պատահաբար չի հայտնվում. մամուլ

«Ապրիլի 9-իՆ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետևում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ)»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

Հենց նրա աչքի առջև էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյան դեմքին ու որովայնին: Ու Հարությունյանն անձամբ է տեսել, թե ինչպես է «արյունլվա» Մարտիրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում դեպի ոստիկանական ավտոմեքենան:

«Ժողովուրդը» փորձեց ՊՊԾ ղեկավարից պարզել, թե ինչու էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը գնացել Բաղրամյան պողոտա: «Ես ընդհանրապես որևէ տեղ պատահաբար չեմ հայտնվում, այդքան բան կարող եմ ասել, և դրանով վերջացնենք: Ես, որտեղ պետք է լինեմ, լինում եմ, երբեք պատահական ոչինչ չի լինում»,- «Ժողովուրդին» պարզաբանեց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչու հենց Բաղրամյանում եղավ «ոչ պատահական» անհրաժեշտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930