Բաժիններ՝

Դել Պիերոն ճանաչվել է Սիդնեյի լավագույն ֆուտբոլիստ

«Սիդնեյի» 38-ամյա հարձակվող, իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն ճանաչվել է ավստրալական ակումբի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բացի այդ, Ալեսանդրոն արժանացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակին և ստացել լավագույն ռմբարկուին շնորհվող հատուկ պարգև։

Դել Պիերոն, ով «Սիդնեյի» հետ պայմանագիր էր ստորագրել նախորդ տարվա սեպտեմբերին, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930