Բաժիններ՝

Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների օրինականացումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացումը:
Օրինագծի առաջին, առանցքային հոդվածի օգտին քվեարկել է 179 սենատոր, դեմ՝ 157-ը:

Այն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ առանց ուղղումների: Ֆրանսիական օրենսդրությամբ՝ սենատում առաջին ընթերցումից հետո օրինագիծը համարվում է ընդունված, եթե պալատի անդամները դժգոհություններ չունեն՝ դրա հետ կապված:

Հինգշաբթի և ուրբաթ ֆրանսիացի սենատորները կդիտարկեն օրինագծի ընդհանուր տեքստը: Ակնկալվում է, որ այդ օրենքը միասեռ զույգերին հնարավորություն կտա գրանցել  իրենց ամուսնությունները և որդեգրել երեխաներ: Այն ուժի մեջ կմտնի ամռան սկզբին, երբ կստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից և կհրապարակվի երկրի պաշտոնաթերթում:

Միասեռ ամուսնությունների օրինականացումը հանդիսանում է գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս