Թուրքիան «լողացող հիվանդանոց» է գնում ԱՄՆ-ից

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան դառնում է աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը կունենա հոսպիտալային (հիվանդանոց) նավ: Դրա գնման հարցով ապրիլի 18-ին ԱՄՆ է մեկնելու Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն:

Վերջինս այնտեղ քննարկելու է Mercy անվանմամբ վիթխարի հոսպիտալային նավի գնման հարցը: Նավի գնումը կարևորվում է ափամերձ շրջաններում հնարավոր աղետների դեպքում բժշկական արդյունավետ օգնություն ցուցաբերելու տեսանկյունից: Նավը կօգտագործվի նաև արտակարգ և նորմալ իրավիճակներում:

ԱՄՆ-ում ընդունված է ռազմանավերը վերածել «լողացող հիվանդանոցների»: Եվ քանի որ Թուրքիան երեք կողմից շրջապատված է ծովերով, ուստիև որոշվել է ունենալ նմանատիպ 3 նավ: Mercy նավն ունի բժշկական 13 բաժանմունք (այդ թվում նաև դիահերձարան) և 1000 մահճակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930