«Ես ուզում տեսնել, թե ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը»

«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պատրաստվում է ներկա գտնվել ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք  Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:

«Ես ուզում եմ տեսնել, թե ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ գաղափարից  բան չեմ հասկանում, դրա համար ուզում եմ տեսնել, թե քաղաքական ի՞նչ նպատակ է  հետապնդում այս ամբողջը, ուզում եմ հասկանալ վերջը: Ուզում եմ ներկա գտնվել և հասկանալ՝  դա զուտ շոո՞ւ է, թե՞ քաղաքական նպատակ է հետապնդում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով, ապրիլի 9-ը շարժման համար վճռորոշ օր է, քանի որ այդ օրը պետք է ուրվագծվի շարժման հետագա ընթացը: Սոս Գիմիշյանի համոզմամբ՝ անգամ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի հաջողությունները կախված են նրանից, թե ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ի՞նչ կասի և ի՞նչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը: «Որքանո՞վ հաջող  կլինի այդ իրադարձությունը, որքանո՞վ  այն քաղաքական կլինի, որքանո՞վ ժողովրդին կոգևորի՝ արդյունքները կախված կլինեն դրանից»,- ասաց Սոս Գիմիշյանը: Նա նաև նշեց. «Եթե ապրիլի 9-ին էլ լինի այն, ինչ մինչև հիմա է կատարվել , ապա շարժման ապագան, մեղմ ասած, հուսադրող չի լինի»: «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդի» նախագահն ասաց նաև, որ իրեն շարունակում է համարել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը սատարող ուժ,  քանի որ  մասնակցում է հանրահավաքներին  և    Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների վերաբերյալ վերջնականապես  ձևավորված կարծիք չունի:

Տեսանյութեր

Լրահոս