
Բերդում ավտոտնակն այրվել է՝ «ՎԱԶ-2106»-ի հետ միասին

Ապրիլի 6-ին, ժամը 11.49-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոմունայի թաղամասում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 31 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է 12.12-ին, մարվել` 12.22-ին:
Այրվել է Ժ.Մելիքյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 24 ք.մ և «ՎԱԶ-2106» մակնիշի 59 SS 264 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: