Հավատարմագրվել է 210 տեղական դիտորդ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին հետևելու համար գրանցվել է երեք հասարակական կազմակերպություն:  Այս մասին 168.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Դիտորդական առաքելություն իրականացնող գրանցված հասարակական կազմակերպություններից (հ/կ) ամենաշատ դիտորդ ներկայացրել է  «Հարմոնիա» հ/կ-ն՝ 100 դիտորդով:  «Ընտրական համակարգեր  կենտրոն» հ/կ-ն ավագանու ընտրություններին կհետևի 60 դիտորդով, իսկ  «Իրավակիրթ հասարակություն» կազմակերպությունը՝ 50 դիտորդով:

Հիշեցնենք, որ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավատարմագրումը ԿԸՀ-ում սկսվում է փետրվարի 21-ից և կավարտվի ապրիլի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930