Բաժիններ՝

Շաուրմայանոցի անվան տակ մարիխուանա էին վաճառում

Կիևի իրավապահները ձերբակալել են երկու բնակիչների, ովքեր շաուրմայի և հոթ-դոգերի հետ միասին վաճառում էին մարիխուանա տեսակի թմրանյութ։ Այս մասին, ըստ lenta.ru-ի, հաղորդում է Կիևի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը։

Տաղավարը, որտեղ վաճառվում էր թմրանյութը, տեղակայված էր մետրոյի կայարաններից մեկում։ Վաճառքն իրականացնում էր ձերբակալվածներից մեկը, իմկ նրա հանցակիցը զբաղվում էր թմրանյութի աճեցմամբ։

Թմրանյութերը պահվում էին սուրճի փաթեթների մեջ, իսկ մատակարման ժամանակ փաթեթավորվում էին թղթե փոքրիկ տոպրակների մեջ։ Ոստիկանությունը տաղավարում հայտնաբերել են մոտ 1կգ մարիխուանա, որի գինը մոտ 860 դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930