Բաժիններ՝

Դոլարը փոքր-ինչ նահանջեց

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 28-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.85 դրամ ՝ երեկվա համեմատ էժանանալով 0.22%-ով կամ 0.9 դրամով։

Հիշեցնենք, որ դոլարի միջին բորսայական փոխարժեքը երեկ հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ 419.75  դրամի. պաշտոնական փոխարժեքը ավելի բարձր եղել էր 2006 թվականի հունիսին։

Դոլարի թուլացումն ըստ երևույթին պայմանավորված է ԿԲ ինտերվենցիայով։ Ի տարբերություն նախորդ օրերի, երբ վաճառվել էր 700 հազար և 900 հազար դոլար, բորսայում այսօր վաճառվել է 6 միլիոն 950 հազար դոլար։ Այդ ծավալից որ մասն է բաժին ընկնում ԿԲ-ին, պարզ կդառնա մի քանի օրից, երբ կհրապարակվեն ԿԲ գործառնությունների շաբաթական տվյալները։

Ուշագրավ է նաև այն, Կենտրոնական բանկը չի էլ ցանկանում միջամտել պրոցեսին։  Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 900 հազար դոլար, այսինքն՝ ԿԲ-ն ինտերվենցիա (դոլարի առք կամ վաճառք) չի իրականացնում։ Ի դեպ, երեկ նույնպես բորսայում փոխարժեքը բարձրացել էր, իսկ բորսայում իրականացվել էր ընդամենը 700 հազար դոլարի առք և վաճառք։

Կարդացեք նաև

Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 418 դրամով, վաճառում՝ 421 դրամով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031