Բաժիններ՝

Վարորդներին կարգելվի մեքենա վարելիս Google Glass ակնոցներ կրել

Թեև Google Glass ակնոցները դեռևս վաճառքում չեն հայտնվել, սակայն Արևմտյան Վիրջինիա նահանգի իշխանություններն արդեն իսկ քննարկում են այդ տեխնոլոգիան ղեկին օգտագործելու արգելքը, գրում է hitech.vesti-ն։

Այդ մասին օրինագիծն արդեն իսկ տեղադրվել է նահանգի օրենսդիր ժողովի կայքում։ Եթե բավականաչափ ձայներ հավաքի, ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա հուլիսի 1-ից: Օրինախախտ վարորդները կտուգանվեն 100 դոլարով, կրկնակի խախտման դեպքում՝ 200 դոլարով և այդպես շարունակ:

CNet-ի խնդրանքով՝ օրինագծի նախաձեռնողներից Հենրի Օուվելին մեկնաբանել է այդ մոտեցում։ Նա նշել է, որ իրեն դուր է գալիս Google Glass կոնցեպցիան և ինքը հավատում է, որ այն մեծ ապագա է ունենալու, այնուամենայնիվ, գտնում է, որ եթե վարորդները սարքը օգտագործեն ղեկի դիմաց նստած, այն կարող է շեղել նրանց ուշադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս