Բորիս Բերեզովսկու ընկերը պնդում է, որ նրան խեղդամահ են արել
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ռուս արդեն հանգուցյալ գործարար Բորիս Բերեզովսկու ընկերներից մեկը՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովը, պնդում է, որ Բերեզովսկուն խեղդամահ են արել:
Նա հավելել է, որ գործարարի դիակի մոտ հայտնաբերվել է շարֆ, որով և հնարավոր է՝ խեղդամահ արած լինեն Բերեզովսկուն: Հենց այդ պատճառով Գլուշկովը չի հավատում Բերեզովսկու կողմից ինքնասպանություն գործելու տարբերակին, ինչպես նաև մյուս վարկածներին:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Բերեզովսկին մահվանից մեկ օր առաջ ամբողջովին սև հագուստ է կրել և ունեցել է բավական ճնշված տեսք: Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին, Լոնդոնում: