Բաժիններ՝

Արոնյանն ու Կարլսենը կրկին կիսեցին միավորը. Հավակնորդների մրցաշար

Լոնդոնում ավարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրի կենտրոնական պարտիան. Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Արոնյանն ու Կարլսենը վաստակած 5.5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ առաջին տուրում նրանք նույնպես ոչ-ոքի են խաղացել;

8-րդ տուրի Ալեքսանդր Գրիշչուկ – Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով – Բորիս Գելֆանդ, Վլադիմիր Կրամնիկ – Պյոտր Սվիդլեր պարտիաները դեռ շարունակվում են: Մրցաշարային աղյուսակին ավելի մանրմասն կանդրադառնանք տուրի ավարտին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս