Բաժիններ՝

Ինչու է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովոն) ձգտում օլիգարխ դառնալ

Անունս թերթում կա, ես էլ ձգտում եմ օլիգարխ դառնալ: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Նահապետ Գևորգյանը:

Գործարար սեփականություննե՞ր ունեք, որից ելնելով կարելի է ենթադրել, որ գործարարությամբ եք զբաղվում։

Իհարկե ունեմ։

Ո՞ր ոլորտում։

Եկեք Արմավիր, կիմանաք։

Պարոն Գևորգյան, երկրում ստեղծված քաղաքական վիճակից ի՞նչ ելք եք առաջարկում։ Հետեւո՞ւմ եք ներքաղաքական իրավիճակին։

Ոչ։

Դուք է՞լ եք համարում, որ ԱԺ-ում օլիգարխներ չկա՞ն։

Կան, խի չկան։

Ովքե՞ր են։

Օրինակ, էսօր իմացա, որ թերթում իմ անունն ու նկարն էլ կա։ Շատ ուրախ կլինեի ու ձգտում եմ, որ ես էլ օլիգարխ դառնամ։ Ձգտում եմ դրան։ Շուտով։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր ասուլիսում նշել էր, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան:

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031