Բաժիններ՝

iSteve. Սթիվ Ջոբսի մասին կատակերգություն են նկարահանել

Funny or Die ստուդիան, որը մասնագիտացած է հումորային հոլովակների արտադրության մեջ, լիամետրաժ կատակերգություն է նկարահանել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի մասին:

Կինոնկարը, որը կոչվում է iSteve, ինտերնետում կցուցադրվի ապրիլի 15-ին: Սթիվ Ջոբսի կյանքը մեծ հետաքրքրություն է առաջացնում արվեստի գործիչների շրջանում: Apple-ի հիմնադրի կենսագրությունը, օրինակ, դարձել է միջազգային բեսթսելլեր: Ջոբսի վերաբերյալ նաև ճապոնական կոմիքս են ցանկանում նկարել, իսկ Sony Pictures-ը նկարահանում է իր պաշտոնական տարբերակը Apple-ի հիմնադրի կյանքի վերաբերյալ:

iSteve կինոնկարը նկարահանվել ընդամենը 5 օրում: Կինոմատոգրաֆները խոստովանել են, որ ֆիլմի սցենարը կազմելիս իրենք բավարարվել են Wikipedia-ի տվյալներով: «Իհարկե, դա հիմարություն է: Սակայն սա յուրահատուկ հայացք է նրա կյանքին ուղղված»,- ասել է Ռայան Փերեսը՝ ֆիլմի հեղինակը:

The New York Times-ի տեղեկացմամբ, սկզբում ֆիլմի հեղինակը պատրաստվում էր ստեղծել Սթիվ Ջոբսի մասին մի քանի ծիծաղաշարժ հոլովակներ, բայց ի վերջո արդյունքում ամեն ինչ վերածվեց ամբողջական կինոնկարի: Փերեսը նշել է, որ ինքը կինոնկարի սցենարը գրել է ընդամենը 3 օրում, իսկ կինոնկարը նկարահանվել է 5 օրում:

«iSteve-ը հնարավոր է, որ չդառնա Ս. Ջոբսի մասին լավագույն ֆիլմը, բայց այն հաստատ կլինի առաջինը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս