Ագուերոն կարող է տեղափոխվել Ռեալ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ամռանը կարող է վերադառնալ Մադրիդ: Իսպանական AS պարբերականի տեղեկություններով` Կունը պատրաստ է հեռանալ Անգլիայից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ռեալը» պատրաստվում է օգտվել այդ հանգամանքից և տրանսֆերային առաջարկություն անել արգենտինացի հարձակվողի համար:
Աղբյուրի տվյալներով` «Ռեալում» գոհ չեն թիմի հարձակվողներ Քարիմ Բենզեմայից և Գոնսալո Իգուաինից, իսկ Ագուերոն ցանկանում է ավելի մոտ լինել որդուն, ով իր նախկին կնոջ հետ ապրում է Իսպանիայի մայրաքաղաքում: «Մանչեսթեր Սիթին», իր հերթին, պետք է թեթևացնի աշխատավարձի ֆոնդը ֆինանսական արդար խաղի կանոններին համապատասխանելու համար, այնպես որ հետաքրքիր առաջարկություն ստանալու դեպքում կարող է դիտարկել Ագուերոյին վաճառելու հնարավորությունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը