Բաժիններ՝

Վաշինգտոնի կենտրոնում վիրավորվել է ավելի քան 10 մարդ

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ երեկ Վաշինգտոնի կենտրոնում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 10 մարդ: Ոստիկանության տվյալներով՝ չարագործները գտնվել են երկու ավտոմեքենաներում և տեղական ժամանակով ժամը 02.45-ին կրակ են բացել մոտակայքում կանգնած մի խումբ անձանց վրա:

Վիրավոր բոլոր 11 անձանց հոսպիտալացրել են: Հանցագործության շարժառիթները պարզված չեն: Ոստիկանությունը չի բացառում, որ կրակոցները գրանցվել են դեպքի վայրից ոչ հեռու գտնվող գիշերային ակումբի այցելուների միջև ծագած վիճաբանության ժամանակ: Գիշերային ակումբը փակվել է տվյալ միջադեպից 15 րոպե առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս