Չնայած պատժամիջոցներին՝ եվրոպական երկրները շարունակում են մնալ իրանական գազի խոշորագույն գնորդների թվում
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած Իրանի դեմ ԵՄ-ի սահմանած նավթագազային պատժամիջոցներին՝ եվրոպական հինգ երկիր (Իսպանիա, Նիդերլանդներ, Բելգիա, Թուրքիա և Ռումինիա) շարունակում են մնալ «Հարավային Փարս» գազային հանքավայրի խոշորագույն գնորդների թվում:
Ընթացիկ տարում (ավարտվում է մարտի վերջերին) չնայած իր դեմ սահմանված բեռնարգելքին՝ Իրանը Եվրոպայի ու Ասիայի երկրներին է մատակարարել ավելի քան 7 միլիարդ դոլարի գազ և գազային կոնդենսատ:
336 օրվա ընթացքում Ասալույեհի շրջանի իրանական նավթագազային տերմինալներից համաշխարհային շուկաներ է ուղարկվել 8 միլիոն տոննա գազային կոնդենսատ: Այդ ժամանակահատվածում Իրանն արտահանել է 15.8 միլիոն տոննա նավթաքիմիական տարբեր արտադրանք, որի արժողությունը գնահատվում է 12.86 միլիարդ դոլար:
«Հարավային Փարսի» գազային ու նավթաքիմիական արտադրանքի հիմնական գնորդներն են Չինաստանը, Ճապոնիան, ԱՄԷ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Նիդերլանդները, Բելգիան, Իսպանիան, Թուրքիան, Ռումինիան, Թայվանը, Թաիլանդը, Մալայզիան, Վիետնամը և Աֆղանստանը: