Բաժիններ՝

Ադրբեջանում խախտվել է իշխանությունների ու ժողովրդի միջև ձեռքբերված «պայմանավորվածությունը». Թոմաս դե Վաալ

Ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվել է Կառնեգիի հիմնադրամիի՝ Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածը՝ նվիրված Հարավային Կովկասի վերջին զարգացումներին: Հեղինակը նկատում է, որ Հարավային Կովկասում ու Ռուսաստանում ոչ մեծ նիրհից հետո վերստին արթնացել է քաղաքականությունը:

Վերլուծաբանը գրում է, որ 1990 թվականից սկսած առաջին անգամ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ուժեղ թվացող վարչակարգերը բախվել են հասարակական բողոքական շարժման հետ: Դե Վաալն Ադրբեջանը գնահատում է որպես Հարավային Կովկասի «ամենահարուստ» և միևնույն ժամանակ ժողովրդավարության տեսանկյունից ամենաաղքատ երկիրը:

Նա ընդգծել է Ադրբեջանում ու Ռուսաստանում ստեղծված իրավիճակների նմանությունը: Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանում խախտվել է իշխանությունների ու ժողովրդի միջև ձեռքբերված «պայմանավորվածությունը», որն արդեն իսկ չի համարվում ընդունելի.

«Բնակչության որոշակի տարրեր արդեն իսկ չեն ընդունում պայմանագիրն այն մասին, թե մենք ձեզ տալիս ենք ավելի բարձր կենսամակարդակ, իսկ դուք մեզ՝ մեր երկրի ղեկավարմանը չմիջամտություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031