Վրաստանում համաներմամբ կալանավայրերից ազատ արձակվածների քանակը հասել է 8500-ի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ուղղիչ հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 8503 բանտարկյալ: Այս մասին երեկ հայտնել է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության մամուլի ծառայությունը:
Տվյալ գերատեսչության տվյալներով՝ միայն այս տարվա փետրվարին կալանավայրերը լքել է 7699 դատապարտյալ, որոնցից 7431-ը կազմել են արական սեռի ներկայացուցիչները (նրանցից 40-ն անչափահասներ են, իսկ 183-ը՝ ծերեր), իսկ 238-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ (227 չափահաս և 11 տարեց):
Վրաստանի խորհրդարանը «Համաներման մասին» օրինագիծը հաստատել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Դեկտեմբերի 27-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո դրեց դրա վրա, սակայն հաջորդ օրը խորհրդարանը կարողացավ հաղթահարել նախագահի դրած վետոն, ինչի հետո Վրաստանի խորհրդարանի նախագահի ստորագրած օրենքը Վրաստանում ուժի մեջ մտավ 2013 թվականի հունվարի 13-ին: