
Ռեալն իմ փոխարեն փակեց Ֆերգյուսոնի բերանը. Ռոնալդո

«Ռեալի» նախկին հարձակվող բրազիլացի Ռոնալդոն բավականին կտրուկ է արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հասցեին:
Խնդիրն այն է, որ մադրիդցիների հետ խաղից առաջ, երբ Ֆերգյուսոնին խնդրել էին համեմատել Ռոնալդոին և պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուին, նա բրազիլացուն անվանել էր «ծեր և չաղլիկ»:
««Ռեալը», հաղթելով մանկույանցիներին, իմ փոխարեն փակեց Ֆերգյուսոնի բերանը: Ես հարգում եմ նրա, ինչպես նաև՝ ցանկացած մարդու կարծիքը: Չէ որ, ամեն մեկը չէ, որ ինձ համարում է լավագույնը:
Սակայն շատ եմ ցավում, որ շոտլանդացին իմ մասին արտահայտվել է նման ոչ հարգալից կերպով: Նրա դիրքի մարդու համար դա շատ տգեղ արարք էր»,- Ռոնալդոի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը