Սմբատ Լպուտյանը և Հովհաննես Թոքմաջյանը՝ ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում

Քիչ առաջ ավարտվել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել է հետընտրական զարգացումները, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Նա տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է միջազգային գրոսմաստեր, աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ պրոֆեսոր, ճարտարապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամբողջական ցուցակը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում, սա ցուցակի ընդհանուր պատկերն է, դրա առաջին երեք հորիզոնականները չեն վերանայվի: Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով հանդես գալուն՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում է ՀՀԿ-ի դեմ, բայց ՀՀԿ-ն կողմ է քաղաքական մրցակցությանը: Ընդդիմադիր դաշտի միավորման դեպքում խոսել ՀՀԿ-ին սպառնացող վտանգների մասին, նրա կարծիքով, ճիշտ չէ, քանի որ վտանգները քաղաքական կատեոգրիա չեն: Մամուլի քարտուղարը շեշտեց, որ իրենք ազատ պայքարի, մրցակցության կողմնակից են, գնալու են հանուն գաղափարի: «Կմիավորվեն, չեն միավորվի, դրանք իրենց ներքին խնդիրներն են, յուրաքանչյուր կուսակցությունն ինքն է որոշում՝ ինչպես հանդես գա: Մենք վստահ ենք, որ ճիշտ և համախմբված աշխատանքի դեպքում կարող ենք հասնել շատ լուրջ հաջողության»,- նշեց մամուլի խոսնակը:
Էդուարդ Շարմազանավոը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե կուսակցության ԳՄ անդամները մի մասը դեմ է եղել Տարոն Մարգարյանի՝ համամասնական ցուցակի ղեկավարմանը՝ որակելով դրանք ծիծաղելի և զավեշտալի լուրեր: Նա նշեց, որ կուսակցության ԳՄ-ն ամբողջությամբ կողմ է քվեարկել Տարոն Մարգարյանի թեկնածությանը, Ի դեպ, նիստին նոր կառավարության ձևավորման հետ կապված հարցեր չեն քննարկվել:

News.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս