Բաժիններ՝

Ռոնալդուն լավագույնն է, սակայն առանց թիմակիցների ոչինչ է. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ ընդգծել է, որ Կրիշտիանո Ռոնալդուին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

«Տեսել եմ Մարադոնայի խաղը, լսել Պելեի մասին, սակայն Ռոնալդուն անհավանական խաղացող է։ Նա լավագույնն է։ Այնուամենայնիվ նա միայնակ չի կարող հաղթել մրցակցին։ Թիմային գործողությունները հաջողության գրավականն են։

Երբ մենք հաղթում կամ պարտվում ենք, չենք մեղադրում Ռոնալդուին։ Առանց թիմակիցների նա իրենից ոչինչ չի ներկայացնում, ինչպես «Ռեալն»՝ առանց Կրիշտիանոյի»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ITV Sport-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս