
Կարող ենք օգտվել Յունայթեդի ընկճվածությունից. Լուիս

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Չեմպիոնների լիգայից դուրս մնալու դեպքում թիմերը կորցնում են ինքնավստահությունը։
«Չելսին» կարող է օգտվել «Յունայթեդի» հոգեբանական վիճակից՝ հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Մանկունյացիների համար շատ բարդ կլինի նույնքան հավաքված լինել, որքան նախորդ խաղերի ժամանակ»,- Լուիսի խոսքերն է մեջբրում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»- «Չելսի» հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը