Արթիկի քաղաքապետը լրատվամիջոցներից է իմացել Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի մասին

Այս պահին Արթիկի կենտրոնական հրապարակում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը տեղի բնակիչների հետ:

Մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը 168.am-ը զրուցեց Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ: Վերջինս նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքն արտոնված չէ: Այն օրենքի շրջանակներից դուրս է: «Քաղաքապտրանն իրազեկված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի մասին»,- ասաց Արսեն Աբրահամյանն ու հավելեց, որ հավաքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

Նրա խոսքով՝ եթե իրենք ցանկանային, կարող էին խանգարել հավաքը ոստիկանության կոշտ գործողությունների միջոցով: Իսկ հարցին՝ արդյոք կդիմե՞ն այդ միջոցներին, նա պատասխանեց. «Հավաքը տեղի է ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031