
Վրացական գինուց հետո Ռուսաստան կարող է մուտք գործել չաչան. Գենադի Օնիշչենկո

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) կարող է թույլատրել ոչ միայն վրացական գինու ու կոնյակի, այլև՝ չաչայի (խաղողի օղի) ներկրումը:
Այս մասին հայտարարել է Роспотребнадзор-ի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն. «Ռուսաստանին չաչայի մատակարարման հարցը կդիտարկվի մեր մասնագետների կողմից վրացական ձեռնարկություններում երկրորդ ստուգումն անցկացնելու հետո: Մենք հարցեր ունենք՝ կապված չաչայի արտադրության տեխնոլոգիաների հետ»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի կեսերին Բաթումում բացվել է 25 մետրանոց «Չաչա-աշտարակը», որից շաբաթական մեկ անգամ ջրի փոխարեն 15 րոպե տևողությամբ հոսում է չաչա, և բոլոր ցանկացողները կարող են փորձել այն։ «Չաչա-աշտարակ»-ը ֆինանսավորվել է Բաթումիի քաղաքապետարանի կողմից և արժեցել 810.055 լարի (մոտ 490.000 դոլար)։