
Վրացական գինու մոտ 200 տեսակ կարող է ներկայացվել Ռուսաստանում գրանցվելուն. Օնիշչենկո

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Վրաստանում իրականացված առաջին ստուգման արդյունքում վրացական գինու մոտ 200 տեսակ կարող է ներկայացվել Ռուսաստանում գրանցվելու համար:
Օնիշչենկոն հավելել է, որ ստուգման ենթարկված վրացական ձեռնարկությունների համար, որոնց արտադրանքը համապատասխանել է ռուսական պահանջներին, գործարկվում է ռուսական շուկայում ապրանքատեսակների գրանցման մեխանիզմ. «Դրա համար նրանցից պահանջվում է ներկայացնել յուրաքանչյուր տեսակից մեկ նմուշ: Մեր տվյալներով, գինու մոտ 200 տեսակ կարող է ներկայացվել գրանցման»:
Роспотребнадзор-ը վրացական ձեռնարկություններում իրականացրած առաջին ստուգման արդյունքում «կանաչ լույս» է վառել 36 ալկոհոլային խմիչքներ ու 4 հանքային ջուր արտադրող վրացական ձեռնարկությունների առջև: Ընդհանուր առմամբ, սեփական արտադրանքը ռուսական շուկա արտահանելու ցանկություն է հայտնել 93 վրացական ձեռնարկություն:
Роспотребнадзор-ի փորձագետների վրացական առաջին այցն անցկացվել է փետրվարի վերջին, իսկ երկրորդ այցը կարող է տեղի ունենալ մարտի վերջին: Այս կապակցությամբ Օնիշչենկոն հայտարարել է. «Վրաստանը հայտարարել է ռուսական շուկա մտնելու ցանկություն հայտնած 93 ձեռնարկության մասին: Դա նշանակում է, որ մենք դեռ չենք այցելել 57 ձեռնարկություն: Ներկայումս ավարտվում է ստուգման փաստաթղթավորումը, և մոտավորապես մարտի 25-ին կսկսվի հաջորդ ստուգումը»: