Բաժիններ՝

Հուսով եմ՝ վերջապես կկարողանամ գրավել իտալական թիմի դարպասը. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիենել Մեսսին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Միլանի» հետ իր թիմի համար կարող է դառնալ շրջադարձային:

«Վերջին պարտություններից մի փոքր նեղվել ենք, սակայն վհատված չենք: Պարտվել ոչ ոք չի սիրում, բայց դեռ ոչինչ կորած չէ: «Միլանի» հետ հանդիպումը հաղթական հունը վերգտնելու հրաշալի առիթ է:

Մեզ կօգնեն հարազատ տրիբունաները և հպարտության զգացումը: Իտալական ակումբներն աչքի են ընկնում կարգապահությամբ և հստակ պաշտպանությամբ, բայց մենք ունենք ամեն ինչ՝ «Միլանի» արգելքը հաղթահարելու համար: Հուսով եմ՝ վերջապես կկարողանամ գրավել իտալական թիմերի դարպասը»,-աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031