 
                        Գարնանը վաստակած միավորները ոսկու գին կունենան. Պիզելի
 
                                    Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է «Վոլգայի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Մեկնարկային փուլում անհրաժեշտ է քաղել առավելագույնը։ Մեզ մնացել է 11 հանդիպում, և կարծում եմ, որ գարնանը վաստակած միավորները ոսկու գին կունենան։ Ուստի հաջորդ հանդիպումը մեզ համար շատ կարևոր կլինի»,- Պիզելիի խոսքերն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մարտի 8-ին։
Նշենք, որ 19 տուրից հետո «Կուբանը» գտնվում է չորրորդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 32 միավոր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        