Մարզիկների ամենատարօրինակ սանրվածքները (ֆոտոշարք)
Հայտնի է, որ մարզիկներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց ցուցադրած արդյունքով, այլև անսովոր և երբեմն նույնիսկ տարօրինակ սանրվածքներով։
Հաճախ այդ սանրվածքները կրկօրինակվում են բազմաթիվ երկրպագուների կողմից։
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդուն հանդես էր գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում և բազմաթիվ ֆուտբոլային կազմակերպությունների և մասնագետների կողմից ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը։
ՔՊՌ-ի կենտրոնական հարձակվող Ջիբրիլ Սիսեն 2002-2011 թվականների ընթացքում հանդես էր գալիս Ֆրանսիայի հավաքականում։
Ռուս թեթեև ատլետուհի Տատյանա Լեբեդևա՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Աբել Շավյերը 2009 թվականին հայտարարել է, որ իսլամ է ընդունում:
Արգենտինական «Ռոսարիո Ցենտրալի» հարձակվող Էկտոր Բրակամոնտե։
Անդրե Աղասին 16 տարեկան հասակում դասվել էր աշխարհի 100 լավագույն թենիսիստների թվին։
Կառլոս Վալդերաման միակ կոլումբիացի ֆուտբոլիստն է, ով դասվել է աշխարհի մեծագույն 125 ֆուտբոլիստների թվին։
Կոլումբիացի դարպասապահ Ռենե Իգիտան երկրպագուներին ուրախացրել է «կարիճի հարվածով»։
Ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոմդանը, բացի այն, որ համարվում է NBA-ի պատմության լավագույն պաշտպաններից մեկը, նաև հասցրել է աչքի ընկնել կինոարտադրության ոլորտում։
Հայտնի նիգերիացի ֆուտբոլիստ Տարիբո Ուեսթը 1996 թվականին դարձել է Օլիմպիական չեմպիոն։
Իտալիայի հավաքականի և «Միլանի» սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելին համարվում է աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ հարձակվողներից մեկը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը