
Առաջիկա օրերին Թբիլիսիի մոտ կանցկացվեն վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 11-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում անցկացվելու են «Մարտական ոգի 2013» զորավարժությունները: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ զորավարժություններն անցկացվելու են Վազիանի ռազմաբազայում: Տվյալ զորավարժություններին մասնակցելու համար այս շաբաթ Վրաստան է ուղարկվելու մինչև 400 ամերիկացի ծովային հետևակային: Վրացական կողմից զորավարժություններին մասնակցելու են 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի զինվորները:
Այդ գումարտակն առանց կորուստների Աֆղանստանից Վրաստան է վերադարձել նախորդ տարվա նոյեմբերին: Զորավարժություններն անցկացվելու են շուրջօրյա ռեժիմով: