Այսօր այլևս կասկած չկա, որ ԱՄՆ-ն ինքն է ստեղծել ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպությունը. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինն ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ.

«Այսօր այլևս կասկած չկա, որ ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպությունը ստեղծվել է հենց իրենց՝ ամերիկացիների կողմից: Մոտ մեկ տարի առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է ազգային շահերի պաշտպանության համար:

Արևմուտքի սպառազինած հենց այդ ահաբեկչական կազմակերպությունն է Սիրիան վերածել ավերակների, ինչից տուժում է անզեն ժողովուրդը: Մենք կարծում ենք, որ սիրիական հարցը պետք է լուծվի ժողովրդի կամքի հիման վրա, իշխանությունների ու ընդդիմության միջև երկխոսության ճանապարհով, առանց զինված բախումների:

Դժբախտաբար, արևմտյան մի շարք երկրներ փորձում են անկայունացնել իրավիճակը մուսուլմանական երկրներում: Ժողովրդավարության քողի տակ այդ երկրները փորձում են կապեր հաստատել մուսուլմանական երկրների ընդդիմադիրների հետ և նրանց օգնությամբ անկարգություններ կազմակերպել իշխանական կառույցներում:

Սիրիայի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Արևմուտքն ընդհանրապես ժողովրդավարություն չի ցանկանում մուսուլմանական երկրներում»:

Տեսանյութեր

Լրահոս