Բաժիններ՝

Մեսսիի ձախ ոտքի ոսկե արձանը վաճառքի է հանվել 4 մլն եվրոյով (տեսանյութ)

Տոկիոյի հանրահայտ ոսկերչական սրահներից մեկում վաճառքի է հանվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ձախ ոտքի ոսկե արձանը: Նախնական գինը սահմանվել է 4 մլն եվրո: Այս մասին հայտնում է կատալոնական Sport պարբերականը:

Մեսսիի ոտքի արձանը, որը պատրաստված է իրական չափերով և կշռում է 25 կգ, վաճառվում է Harajuku Quest Hall ոսկերչական սրահում: Նրա ներկայացմանը հրավիրվել էր նաև ֆուտբոլիստի եղբայր Ռոդրիգո Մեսսին:

«Պարզապես անհավանական է, որ կարելի է պատրաստել Լեոյի ոտքին այդքան նման արձան: Շատ հպարտ եմ, որ նա իմ եղբայրն է: Լեոն չի դադարում զարմացնել մեզ: Նա ֆանտաստիկ մարդ է, ով երջանկություն է պարգևում մեզ», – նշել է Ռոդրիգոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031