Վրաստանը հուսով է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը մտադիր է, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելով, օրինակ ծառայել աբխազներին ու օսերին: Այս մասին Նորվեգիայի պետական համալսարանում հայտարարել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ այն բանից հետո, ինչ Վրաստանը կանդամակցի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները հնարավորություն կստանան ընտրություն կատարել զարգացման ու մեկուսացման միջև: Դրա հետ մեկտեղ Պետրիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը երբեք Ռուսաստանին չի հանձնի այդ տարածքները.

«Վրաստանի նոր իշխանությունների գլխավոր առաջադրանքը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն դա չպետք է տեղի ունենա Վրաստանի ինքնիշխանության հաշվին:

Ռուսաստանի իշխանությունները պետք է լավ գիտակցեն, որ Վրաստանը երբեք չի ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Մենք նաև չենք հաշտվի նրա հետ, որ մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է: Վրաստանն ու Ռուսաստանը պետք է բանակցությունների միջոցով հանգեն այդ հարցի փոխընդունելի լուծմանը»:

Տեսանյութեր

Լրահոս