
Իրանը մոտ ժամանակներս կրկնապատկելու է իր երկաթուղիների երկարությունը

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը կրկնապատկելու է իր երկթուղիների երկարությունը: Մոտ ժամանակներս Իրանի երկաթուղիների երկարությունը կհասցվի մինչև 20.000 կիլոմետրի: Այս մասին հայտարարել է Իրաքնի քաղաքային զարգացման ու ճանապարհաշինության փոխնախարար Ահմադ Սադեգին:
Ներկայումս Իրանում շահագործման մեջ գտնվող երկաթուղիների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10.000 կիլոմետր: Սադեգին հավելել է, որ իրենք Իրանում կառուցելու են նաև ավելի քան 3500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ:
Փետրվարին Իրանը մոտ 570 միլիոն դոլար է ներդրել ճանապարհների ընդլայնման ու տրանսպորտային ենթակառույցների բարելավման մեջ: