
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբուլր-Բավրա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Գեղարոտ, Բերքառատ, Դերեկ, Շենկանի, Մելիքգյուղ, Միջնատուն, Լեռնապար, Հնաբերդ, Վարդաբյուր գյուղերի ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր ավտոմեքենաների համար:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: