
Սիրիան դիմում է եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի արդյունաբերական պալատը դիմում է եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի գործարանների թալանման: Այս մասին հայտնել է Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած «Ալ Վաթան» թերթը:
Իր հայցում Սիրիայի արդյունաբերական պալատը նշելու է, որ Թուրքիան թալանել է Հալեպում գտնվող գործարանները և աջակցում է Սիրիայի ազգային տնտեսությանը վնաս պատճառող զինված ջոկատներին: Սիրիայի արդյունաբերական պալատի ղեկավար Ֆարես Շեհաբին հայտարարել է, որ այդ հայցը չունի քաղաքական ենթատեքստ և միտված է սեփական իրավունքների վերականգնմանը:
Ավելի վաղ Սիրիան դիմել էր ՄԱԿ-ին՝ ընդգծելով, որ Թուրքիան Հալեպում թալանել է 1000-1500 գործարան և դրանց սարքավորումները տեղափոխել է իր մոտ: