Բաժիններ՝

Երթ` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 78-ամյակին

Մարտի 15 ին լրանում է Լեոնիդ Ենգիբարյանի 78-ամյակը։ Այս առթիվ մի շարք երիտասարդներ որոշել են մարտի 16-ին երթ կազմակերպել։

 

«Ինչպես ձեզ հայտնի է, Լեոնիդ Ենգիբարովը ազգությամբ հայ է, և հայերիս համար նա միշտ էլ Ենգիբարյան է եղել: Ցավոք, աշխարհին հայտնի մնջախաղացն ու ծաղրածուն իր ծննդյան օրվա առթիվ ամենաքիչը հիշվում է հենց իր հայրենիքում: Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը նշում են Մոսկվայում, տարբեր մշակութային օջախներում, այդ օրը ռուսական տարբեր հեռուստաընկերությունների եթերում անդրադառնում են նրա արվեստին, իսկ մերոնք հաճախ մոռացության են տալիս։ Մենք Ենգիբարյանի արձանը ունեինք, որը գտնվում էր Երևանի Կրկեսի շենքի առջև, այսօր դա էլ չկա»,-168.am-ի հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչներից Արփինե Զորիկյանը:

Ըստ նրա` երթի իմաստն է՝ հրավիրել հայ հանրության ուշադրությունն իր հանճարեղ զավակներից մեկի վրա:

Նշենք, որ երթը սկսվելու է Հյուսիսային պողոտայից, և մասնակիցները շարժվելու են  նախկին Կրկեսի մոտ: Երթից հետո «Ակումբում» լինելու է Լեոնիդ Ենգիբարյանի ֆիլմի, նրա մասին հաղորդման ցուցադրումը, հնչելու են նրա նովելներից:

«Ես նաև համացանցի միջոցով կապվել եմ Օլեգ Պոպովի և Կլոուն Չառլիի հետ, ովքեր ինձ ուղարկել են Լեոնիդ Ենգիբարյանին ուղղված շնորհավորանքները: Դրանք նույնպես հնչելու են «Ակումբում»,- հավելեց Արփինե Զորիկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս