Սուր շնչառական հիվանդությունների թիվը երկու անգամ աճել է

Նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում 2,1 անգամով աճել է սուր շնչառական հիվանդությունների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ նախորդ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով մոտ 5022 հիվանդ է եղել, նրանց թիվն այս օրերին կրճատվել է և հասել մոտ 1600-ի: Արտավազդ Վանյանի խոսքով՝ Հայաստանում գրանցվել է շտապ օգնության կանչերի, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կազմակերպություններին դիմող հիվանդների աճ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների թվի կտրուկ նվազում է գրանցվել: Վանյանի խոսքով՝ ասվածը վկայում է այն մասին, որ պոլիկլինիկաներում կանխարգելիչ լուրջ միջոցառումներ են իրականացվում, իսկ հիվանդներն էլ ավելի հաճախ են դիմում պոլիկլինիկաներ օգնություն ստանալու համար:

Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի խոսքով  լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդների 60 տոկոսի մոտ գրիպի H1 N1 (խոզի գրիպ) տեսակն է արձանագրվել: Արձանագրվելէ  նաև գրիպի P տեսակը:

Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը նշեց, որ պոլիկլինիկաներում հիվանդներին անվճար բաժանվում են Տամիֆլյու դեղամիջոցը:

Իսկ Վանյանը ընդծեց, որ իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ դպրոցներում և մանկապարտեզներում. որոշ դպրոցներում ներկայումս հիվանդացության աճ է գրանցվում և ներկայումս առողջապահության նախարարությունը քննարկում է որոշ դպրոցներում դասերը դադարեցնելու հարցը, եթե անհրաժշետ լինի հնարավոր է առողջապահության նախարարությունը հանդես գա նման առաջարկությամբ:

Տեսանյութեր

Լրահոս