Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին դեմ է նախկին չինովնիկների զանգվածային հետապնդմանը

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ սահմանադրական ուղղումների քվեարկության ժամանակ խորհրդարանում կհաջողվի ստանալ 140 քվե.

«Մենք կստանանք բացարձակ մեծամասնություն, 100-ից շատ ավելի քվե՝ 120, 130 և անգամ 140 քվե: Այդպիսին է իմ կարծիքը: Միևնույն ժամանակ ես կարծում եմ,որ պետք է պատժվեն նախկին կառավարության այն բոլոր մեղավոր չինովնիկները, սակայն դեմ եմ, որ դա վերածվի զանգվածային հետապնդման:

Ես կարծում եմ, ո Վրաստանի նախագահը պետք է ընտրվի ուղիղ ընտրությունների միջոցով: Ինչ վերաբերում է մեր նախագահական թեկնածուին, ապա մենք ունենք պատկերացում այդ մասին, սակայն դեռ չեմ ցանկանում տալ նրա անունը, քանի դեռ դա չեմ քննարկել իմ թիմի հետ:

Օրենքի առջև հանցանք գործած չինովնիկները պետք է պատժվեն անպայմանորեն, սակայն դա չպետք է վերածվի զանգվածային հետապնդումների ու անվերջության ռեժիմի: Հենց այդ պատճառով էլ ես նախկին իշխանությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում փոխել հռետորիկան ու չզայրացնել ժողովրդին: Ներկա դրությամբ դատախազություն է ներկայացվել 7000 դիմում՝ ընդդեմ 10.000 անձանց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031