Բաժիններ՝

Սաակաշվիլին իր հայտարարություններով Ադրբեջանում զայրացրել է բոլորին. Բիձինա Իվանիշվիլի

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հայտարարություններով Ադրբեջանում զայրացրել է բոլորին.

«Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ես նրան առաջարկեցի հրապարակավ ներողություն խնդրել սեփական հայտարարությունների համար, սակայն նա հրաժարվեց անել դա: Նա նախկինի նման վստահ է, որ արել է շատ ուժեղ հայտարարություն: Հարևան երկրների հանդեպ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն հարգանք ու կոռեկտություն»:

Իվանիշվիլին հավելել է, որ իրենք անում են ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար՝ չնայած նրան, որ դա զայրացնում է Սաակաշվիլիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031