Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլիի վերջին հայտարարությունը զարմանք է հարուցում. Նովրուզ Մամեդով

Newtimes.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սկանդալային այն հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Վրաստանը կանգնած են Ռուսաստանի կողմից ապակայունացման վտանգի առջև.

«Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերջին հայտարարությունը զարմանք է հարուցում: Չնայած նրան, որ կարելի է զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում ու Վրաստանում ընթացող գործընթացների միջև, միևնույն ժամանակ չի կարելի մոռանալ նաև բազմաթիվ տարբերությունների մասին:

Յուրաքանչյուր երկիր ունի արտաքին ու ներքին քաղաքականության իր գիծը, սակայն մեր երկրներում տարբեր են իրավիճակները, ինչն արտացոլվում է բազում հարցերում: Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե Ռուսաստանում մեր սփյուռքի մի շարք ներկայացուցիչները վտանգավոր դիրքորոշում են զբաղեցնում Ադրբեջանի հանդեպ, կարող է արտացոլել բացառապես նրա սեփական կարծիքը:

Անկարելի է հավատալ, թե իրականություն է նրա այն ասածը, որն առնչվում է Վագիտ Ալեկպերովին ու մյուսներին: Ես՝ որպես Բաքվում Սաակաշվիլիի բազում հանդիպումների մասնակից, կարող եմ հայտարարել, որ նրա հետ նման հարցեր չեն քննարկվել և դրա համար որևէ անհրաժեշտություն չի էլ եղել:

Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեն նորմալ, բարեկամական հարաբերություններ: Խորապես ցավում եմ, որ Սաակաշվիլին, իր հայտարարությունն անելով Ռուսաստանի մասին, հիշատակել է նաև Ադրբեջանը»:

Վրաստանի նախագահի խորհրդական, նախկին փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն իր հերթին մեկնաբանել է Մամեդովի հայտարարությունը. «Բնական է, որ մեզ հիրավի մտահոգում է Սադիկովի հարցը, սակայն Ադբեջանում չի քննարկվել այդ հարցը: Կողմերը զրուցել են ռազմավարական նախագծերի ու միջոցառումների շուրջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս