Վրաստանի պաշտպանության նախարարը վաղը ժամանելու է Հայաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վաղը մեկնելու է Հայաստան: Դա կլինի Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Ալասանիայի առաջին վրացական այցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ իր հայկական այցի ընթացքում Ալասանիան հանդիպելու է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Բացի այդ, պլանավորված է, որ Ալասանիան հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Դա վերաբերում է ռազմական կրթությանն ու ուսուցմանը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին: Կողմերը քննարկելու են նաև 2013 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս