Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը տևական բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության ու կրթության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը տևական բացակայությունից հետո ԱՄՆ-ից վերադարձել է հայրենիք:

Թբիլիսիի օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցում Շաշկինը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ. «Բոլորին հայտնի է եղել, թե ես որտեղ էի: Ես ԱՄՆ-ում էի:

Ես դեռ ազատ մարդ եմ և իրավունք ունեմ որոշել, թե ես որտեղ կարող եմ գտնվել: Ես Վրաստանի քաղաքացի եմ: Ելնելով դրանից՝ ես որոշել եմ իմ ընտանիքի հետ վերադառնալ հայրենիք»:

Հիշեցնենք, որ Դմիտրի Շաշկինը Վրաստանը լքել էր նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Շաշկինին մեղադրում են ԱՄՆ մեկնելուց առաջ իրեն 700.000 լարի պարգև հատկացնելու, զինծառայողներին անհավասարաչափ բնակարաններ բաժանելու և իր նախարարությունում հազարավոր ինքնաձիգներ բաժանելու մեջ: Շաշկինը Facebook-ի իր էջում հերքել է այդ մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս