Բաժիններ՝

Նյու Յորքում հոսպիտալացվել է Հենրի Քիսինջերը

Ամերիկյան АВС հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, 89-ամյա Հենրի Քիսինջերը հոսպիտալացվել է՝ իր տանն ընկնելուց հետո: Նրան տեղափոխել են Նյու Յորքում գտնվող Weill Cornell բժշկական կենտրոն: Քիսինջերի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ նրան կարող են հոսպիտալից դուրս գրել այսօր կամ վաղը:

Քիսինջերն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1973-1977 թվականներին՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի ու Ջերալդ Ֆորդի նախագահության ժամանակ: 1973 թվականին Քիսինջերը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Փարիզյան համաձայնագրին հասնելու հարցում ունեցած ավանդի համար, որով ենթադրվում էր վերջ դնել Վիետնամում տարվող պատերազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս