Բաժիններ՝

Ինձ օգնության ձեռք կմեկնի Պլատինին, այլ ոչ թե Բլատերը. Մարադոնա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին։

«Ինչ վերաբերում է «Նապոլին» գլխավորելուն, ապա ես դա չեմ բացառում, սակայն ինձ թվում է, որ Բլատերն ամեն ինչ վերահսկում է։ Գալով Իսպանիա՝ նա ասում է, որ աշխարհում լավագույնը Դի Ստեֆանոն է։ Գնում է Բրազիլիա և ասում, որ լավագույնը Պելեն է, Արգենտինայում նրա համար Մեսսին է, իսկ Գերմանիայում՝ Բեկենբաուերը։

Այս ամենը ազդեցություն է թողնում մարդկանց որոշման վրա։ Եվ եթե օրերից մի օր ինչ-որ մեկն ինձ ձեռք մեկնի, ապա դա կլինի Պլատինին, այլ ոչ թե Բլատերը», – Մարադոնայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս