Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլին պահանջում էր 1800-հոգանոց թիկնազոր. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցանկացել է ունենալ 1800-հոգանոց թիկնազոր.

«Առաջին փուլում Պետական պահպանության հատուկ ծառայության բաժանման ժամանակ նա խնդրեց 1800 մարդ, ինչին մենք հիմնավոր պատասխանեցինք, որ դա նորմալ թվաքանակ չէ: Մենք փորձեցինք նմանվել եվրոպական երկրներին, ինչի մասին մենք Սաակաշվիլիի ժամանակ ունեցել ենք վիրտուալ պատկերացում:

Սաակաշվիլին էլ մշտապես պնդում էր, թե մենք ամենաանվտանգ երկիրն ենք, և նա այժմ էլ հավատում է դրան՝ թեև տեսնում ենք, որ նա հիանալի տեղաշարժվում է իր ավտոմեքենայով»:

Նշվում է, որ Պետական պահպանության հատուկ ծառայությունը բաժանվել է Պետական պահպանության ծառայության ու Վրաստանի նախագահի անձնական պահպանության ծառայության: Դրանցից առաջինը գտնվում է վարչապետի ենթակայության տակ, իսկ երկրորդը՝ նախագահի ենթակայության տակ: Նախագահի պահպանության հատուկ ծառայությունը բաղկացած է 350 անձանցից, նրա բյուջեն կազմում է 7 միլիոն լարի (մոտ 4.2 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս