Ես քաղաքականությունից կհեռանամ Սաակաշվիլիից հետո. Բիձինա Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախ ազատ կարձակի Սաակաշվիլիին, ապա նոր կհեռանա քաղաքականությունից.
«Ես հայտարարել և հիմա էլ հայտարարում եմ, որ քանի դեռ ուժ ունեմ, գտնվելու եմ պետական ծառայության մեջ: Ես կգտնվեմ իմ կարծիքով ամենաանհրաժեշտ վայրում: Ես չեմ լքի երկիրը և կմնամ այստեղ, որքան որ դա անհրաժեշտ լինի իմ երկրին: Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ, քանի դեռ կլինի Սաակաշվիլին: Ես նրան ասել եմ, նախ դու կհեռանաս հոկտեմբերին, իսկ քո հետևից էլ կհեռանամ ես»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական կամպանիայի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մտադիր է քաղաքականության մեջ գտնվել 1.5 տարի, ինչից հետո գտնվելու է քաղաքացիական հասարակության մեջ և ակտիվորեն վերահսկելու է իշխանությունների գործունեությունը: